ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Օբամայի բերանին պահակ չենք կանգնի, թե երբ է հնչեցնելու «գենոցիդ» բառը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Օբամայի բերանին պահակ չենք կանգնի, թե երբ է հնչեցնելու «գենոցիդ» բառը
24.04.2014 | 14:02

Հարյուր տարի է՝ Ցեղասպանության թեման զգացմունքային հարթության մեջ է, մինչդեռ վաղուց ժամանակն է այն տեղափոխել կառուցողական դիվանագիտության ու իսկապես շոուից կամ հույզերից զերծ՝ գործ անելու հարթություն: Կուրծք ծեծելով կամ ցեղասպանվածի բարդույթով առաջնորդվելով ոչնչի չենք հասնի: Քո իսկ երկրում թուրքական դրոշ այրելը քաջագործության հոմանիշը չէ: Օլիգարխներ ունենք, մի քանի մեր նման երկրի պետբյուջեների տասնապատիկի չափ փող ունեն, մեծ ցանկության դեպքում կարող են հրեա փաստաբանների խումբ վարձել ( հրեա, որ Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու գործում հրեական գործոնը մեղմանա)՝ հայ դատով զբաղվող, կամ ողջ Հոլիվուդը գնել՝ Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարելու համար: Այդ ե՞րբ բազմալեզու գրքեր հրատարակեցինք ու բաժանեցինք աշխարհով մեկ, քանի՞ ազդեցիկ օտարազգիների բերաններով հնչեցրինք «գենոցիդ» եզրույթը: Պիտի դուրս գանք մեր պատյանից, զոհի կերպարից, նեղմտությունից, պիտի հաղթանակներ գրանցենք՝ ի պատասխան հարյուր տարի առաջ կատարվածի: Այ, երբ այդ ամենը լինի, Օբամայի բերանին պահակ չենք կանգնի, թե երբ է հնչեցնելու «գենոցիդ» բառը: Օբաման ինքը ստիպված կլինի դրա մասին բարձրաձայնել:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ